հինգշաբթի, 26 օգոստոսի 2004
Ռուսաստանի Դաշնությունում երեկ տեղի ունեցած ինքնաթիռային աղետների կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովին, որտեղ, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ՏՈՒ -134 և ՏՈՒ- 154 ինքնաթիռների աղետների կապակցությամբ, որոնք տասնյակ մարդկային կյանքեր են խլել:
Անկեղծ վշտակցության խոսքեր հղելով Ռուսաստանի ժողովրդի համար ծանրագույն այս պահին, խնդրում եմ մեր ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»: