ուրբաթ, 24 օգոստոսի 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում
Օգոստոսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:
Նախարարի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործունեության արդյունավետության բարձրացման, մատուցվող ծառայությունների թվայնացման և կառուցվածքային փոփոխությունների հարցեր:
Փոխվարչապետը կարևորել է մտավոր ռեսուրսի կենտրոնացումը նախարարությունում, ընդգծել, որ դա հնարավոր է մրցունակ վարձատրության պայմաններում և համոզմունք հայտնել, որ կառուցվածքային օպտիմալացումները հնարավորություն կտան ունենալ այդպիսի աշխատավարձեր:
Խորհրդակցության ավարտից հետո փոխվարչապետը շրջել է մասնագիտացված ստորաբաժանումներում, ծանոթացել գործունեության ուղղություններին և աշխատանքների կատարման ընթացքին: