ուրբաթ, 24 օգոստոսի 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Օգոստոսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:
Ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կառուցվածքին և ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Փոխվարչապետը կարևորել է թվայնացման գործընթացը հնարավոր ուղղություններում: Նա ընդգծել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մրցունակ վարձատրությամբ մտավոր ներուժը նախարարությունում կենտրոնացնելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև ներդրումների ներգրավման, դրանց պաշտպանության և ներդրումային ինստիտուտների ամրապնդմանն առնչվող մի շարք խնդիրներ: