Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 օգոստոսի 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Լիբանանից ժամանած պատվիրակությանը




Օգոստոսի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Լիբանանից Հայաստան այցելած պատվիրակությանը:

Փոխվարչապետը ողջունել է պատվիրակության ներկայացուցիչներին՝ գործարարներին և պետական մարմինների ներկայացուցիչներին, նշել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և դրանում կարևոր դեր ունի նաև լիբանանահայ համայնքը, սակայն շարունակում է չիրացված մնալ ոչ պակաս մեծ պոտենցիալ, որն իրացնելու համար անհրաժեշտ են բարձր մակարդակի այցեր և քննարկումներ ծավալել: Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանում օրենքի դաշտում գործող ներդրողները պաշտպանված են լինելու:

Պատվիրակության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները կհասնեն նույնքան բարձր մակարդակի, որքան քաղաքականն են: Այս առումով կարևորվել են կնքված հուշագրերի, պայմանագրերի պահպանմանն ու կյանքի կոչմանն ուղղված ջանքերը: Այս առնչությամբ՝ կողմերը քննարկել են նաև հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Լիբանանյան կողմի ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ջերմ ընդունելության առթիվ, նշել, որ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գինու, խաղողի արտադրության ոլորտում:

Փոխվարչապետն իր հերթին ներկայացրել է թեթև արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, «խելացի» գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները և հայտնել, որ իր գրասենյակը մշտապես պատրաստ է ցանկացած խնդրի դեպքում լիազորությունների շրջանակում աջակցություն ցուցաբերելու:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ