երկուշաբթի, 17 սեպտեմբերի 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն
Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում էր Արցախում։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև բոլոր հարցերով սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը, քննարկվել են քաղաքական և տնտեսական համատեղ օրակարգի մի շարք հարցեր, իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում և այլն։
Այցի ընթացքում առաջին փոխվարչապետը հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ։
Զրույցի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Արցախի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Առաջին փոխվարչապետը արցախյան գործընկերների հետ կիսվել է Հայաստանում ընթացող քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ, պատասխանել նրանց հարցերին։ Հանդիպման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումների շարունակական բնույթը։