հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2018
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգում էր ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզում ներառվելիք առևտրին առչնվող գլուխներով նախատեսված միջոցառումների քննարկումը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը: Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները և նիստին հրավիրված պաշտոնյաները ներկայացրել են իրենց մարմիններին առնչվող դրույթներն ու մտքեր փոխանակել համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման ուղղությամբ նախատեսվող քայլերի շուրջ: Միջգերատեսչական նիստի արդյունքում ամփոփվել է Առևտուր և առևտրին առնչվող մասով նախատեսված միջոցառումների հայկական կողմի ճանապարհային քարտեզը, որը որոշվել է ՀՀ-ԵՄ առաջիկա քննարկումներին ներկայացնել եվրոպական կողմին: