չորեքշաբթի, 26 սեպտեմբերի 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի պատվիրակությանը
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի և Եվրոպական միության պետական ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական փորձագետներ և լրագրողներ:
Պարոն Միրզոյանը ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի և Եվրասիա hամագործակցություն հիմնադրամի կողմից ճանաչողական այց կազմակերպելու նախաձեռնությունը և ներկայացրել Հայաստանում ժողովրդական ոչ բռնի հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները, Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը և առաջնահերթությունները, ներքին և արտաքին քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումները: