հինգշաբթի, 27 սեպտեմբերի 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և Միգրանտների հարցերով հատուկ համակարգող տիկին Աֆշան Խանին
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող տիկին Աֆշան Խանին:
Պարոն Միրզոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության, կյանքի պայմանների բարելավման խնդիրները գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ նպատակով գործադիրը շարունակելու է իրականացնել հետևողական քայլեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հաշմանդամ երեխաների իրավական և սոցիալական պաշտպանության, սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին, ինպես նաև երիտասարդների իրավունքների և բարեկեցությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: