երկուշաբթի, 8 հոկտեմբերի 2018
Ընտրական բարեփոխումների հանրային քննարկում
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգը, իսկ ապա նաև նախագիծը:
Նպատակ ունենալով լսելու և հաշվի առնելու հանրային կարծիքները՝ հանձնաժողովը կազմակերպում է բարեփոխումների քննարկում:
Քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 9-ին (երեքշաբթի), ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, 5-րդ հարկ):
Քննարկմանը հրավիրվում են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես 055 468737 հեռախոսահամարով կամ kristina.poghosyan@gov.am հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը: Հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել դրանից 3 ժամ շուտ:
Հանդիպումն ամբողջությամբ բաց է լուսաբանման համար: Լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել մասնակիցների համար սահմանված կարգով: