չորեքշաբթի, 17 հոկտեմբերի 2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը Արցախի պատվիրակությանը ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող՝ սոցիալական և ֆինանսական ոլորտների բարեփոխումները և դրանց իրականացման ուղղությամբ տարվող քայլերը:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է հայկական երկու պետությունների միջև փորձի փոխանակումն ու նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ օրինակ են ծառայում Արցախի համար: