երեքշաբթի, 31 օգոստոսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժեբրայիլ Ժաարային: Հանդիպման ընթացքում դեսպանը նախ իր երկրի վարչապետի անունից շնորհակալագիր է հանձնել ՀՀ վարչապետին՝ Լիբանանի հանրապետության դեսպանատան համար ՀՀ կառավարության որոշմամբ համապատասխան հողհատկացում անելու համար: Պրն Ժաարայը ՀՀ վարչապետի հետ խոսել է տնտեսության մի շարք բնագավառներում, այդ թվում՝ զբոսաշրջություն, էներգետիկա, ակտիվ համագործակցության, որոշակի ծրագրերի իրագործման մասին: Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ դրանք առաջիկայում հանգամանորեն կքննարկվեն համապատասխան նախարարների հետ դեսպանի հանդիպման ժամանակ: