չորեքշաբթի, 24 հոկտեմբերի 2018
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ զբոսաշրջությունը, տարածքային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը:
Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են իրենց գերատեսչությունների մշակած ճանապարհային քարտեզները և համակատարող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կատարվելիք միջոցառումները: