Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հոկտեմբերի 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց չինական պատվիրակությանը




Հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստան ժամանած չինացի գործարարների պատվիրակությանը՝ Չինաստանի առևտրա-արդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորությամբ։

Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ ողջունում է չինացի գործարարների այցելությունը Հայաստան, ընդգծելով, որ նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը միտված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների առավել խորացմանը և արդյունավետության բարձրացմանը: Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս չինական կապիտալի ներգրավմանը տնտեսության մեջ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, և հետաքրքրված է գործարարների հետ քննարկելու փոխշահավետ ծրագրերի իրականացումը։

Փոխվարչապետի խոսքով, ներկայումս մի շարք գործընթացներ են ընթանում հայ-չինական հարաբերություններն առաջ մղելու ուղղությամբ, մասնավորապես քննարկվում են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման և ուղիղ ավիաչվերթի բացման հարցերը:

Յան Ջիհանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշեց, որ իրենց բանկը ակտիվներով գրավելով առաջին տեղը աշխարհում, շուրջ 70 մլրդ ԱՄՆ դոլար ծավալ ունեցող ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար, որը կբերի ներգրավված պետությունների փոխադարձ զարգացմանը և աճին:

Հանդիպման ընթացքում քննարկումներ տեղի ունեցան տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում չինական ներդրումների ներգրավվման հնարավորությունների մասին: Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Հյուսիս-Հարավ մայրուղու վրա, որի կառուցումը լիովին տեղավորվում է Գոտի և ճանապարհ չինական նախաձեռնության տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ ստեղծում տարբեր տարածաշրջանները իրար կապելու համար:

Անդրադառնալով հանքաարդյունաբերությանը՝ չինական կողմը նշեց, որ իրենց երկիրը մտահոգ լինելով բնապահպանական խնդիրներով, մեծ առաջընթաց է գրանցել պատասխանատու հանքաարդյունաբերության զարգացման ուղղությամբ և ստեղծել առավել ժամանակակից, մաքուր տեխնոլոգիաներ այս ոլորտում: Պատվիրակության անդամները հավելեցին, որ պատրաստ են քննարկել ինչպես հանքարարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելը, այնպես էլ Հայաստանից հանքաարդյունաբերական արտադրանքի ներմուծման հեռանկարները: Տիգրան Ավինյանը նկատեց, որ Հայաստանը բացասական փորձառություն է ունեցել հանքաարդյունաբերության հարցում, և ցանկանում է այս ոլորտում ստանդարտները առավել բարձր մակարդակի հասցնել, այնպես որ չինական կողմի հավանական ներգրավումը դրական ազդեցություն կարող է ունենալ:

Անդրադառնալով գյուղատնտեսական համագործակցությանը, չինացի գործարարները նաև ասացին, որ արդեն իսկ նախատեսում են տեղի գործընկերների հետ համագործակցելով՝ կտրուկ ավելացնել հայկական գինու արտահանումը Չինաստան:

Վերջում կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները՝ առավել հեռանկարային ներդրումային ծրագրերի շուրջ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ