հինգշաբթի, 2 սեպտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության տոնի առթիվ
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԼՂՀ անկախության 13-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին և Արցախի ամբողջ ժողովրդին: ՈՒղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 13 տարի առաջ արցախահայությունն իր միասնական կամքն արտահայտեց պատմական հայրենիքում անկախ պետականություն կերտելու, արժանապատիվ ապրելու իր իրավունքը պաշտպանելու, ազգային ու համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու հարցում: Այդ կամքն անկոտրում է: Դրա վկայությունն էր նաև Արցախին պարտադրված պատերազմում հայ ազտատենչ ոգու հաղթանակը, իսկ այսօր` այդ հաղթանակին տեր կանգնելու, ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ արվող քայլերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր որդեգրած սկզբունքին և միաժամանակ լի է վճռականությամբ` դիմագրավելու իր ինքնաշխանությանն սպառնացող ցանկացած ոտնձգության: Արցախի հերոսական ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության և համայն հայության ունի իր նվիրական իղձերի իրականացման հուսալի պաշտպան:
Փառք Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին, որոնց հիշատակի ամենամեծ տուրքը` նվաճված հաղթանակը պահելն է:
Ցանկանում եմ Արցախի ազատատենչ ժողովրդին հարատև խաղաղություն և ստեղծագործ աշխատանք: