Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 նոյեմբերի 2018

Փոխվարչապետի պաշտոնակատարը մասնակցեց Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին


Նոյեմբերի 26-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնկացեց Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը տարածքով և բնակչությամբ փոքր, սակայն բիզնես ստեղծելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առումով մեծ հնարավորություններ ընձեռնող երկիր է:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս գարնանը հայ ժողովուրդը թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրեց, ինչի մասին հիացմունքով խոսեց ու մինչև հիմա խոսում է միջազգային հանրությունը: Այժմ, բացի քաղաքական, ժողովրդավարական հեղափոխությունից, նաև տնտեսական հեղափոխություն պետք է իրականացվի: Այդ նպատակով հենց առաջին օրվանից կառավարությունը լծվել է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, բիզնես միջավայրը բարելավելու և ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին: Այս գործընթացում կառավարությունը հանդես է գալիս իբրև համակարգող. այն չի միջամտում ազատ շուկայական հարաբերություններին, այլ հաստատում է խաղի կանոններ օրենսդրական բարեփոխումների միջոցով և սահմանում է պետության ռազմավարական գերակայությունները:

Իր խոսքում Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ներդրողներին ու գործարարներին Հայաստանն առաջարկում է ոչ միայն իր ներքին շուկան, այլև լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ հնարավորություն է ստեղծում մուտք գործելու մոտ 200 մլն սպառող ունեցող շուկա, որի գումարային ՀՆԱ-ն շուրջ 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար է: Բացի այդ, Եվրասիական միության շրջանակներում երկիրն ազատ առևտրի պայմանագրեր ունի մի շարք պետությունների հետ, ինչպես նաև ընթանում է ազատ առևտրի գոտի ձևավորելու գործընթաց հարևան Իրանի հետ: Հայաստանը նաև Եվրոպական միության հետ կնքել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև օգտվում է առևտրի արտոնյալ GSP+ ռեժիմից, որով նախատեսվում է 0 կամ նվազեցված մաքսատուրք շուրջ 6200 անուն հայկական ծագման ապրանքների համար: Այսպիսով, Հայաստանը կարող է կամուրջ լինել դեպի եվրոպական, եվրասիական ու Մերձավոր Արևելքի շուկաներ:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ անցած ամիսների ընթացքում կառավարությունը հիմնարար քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարում և հսկայական առաջընթաց գրանցել այս ուղղությամբ: Շուկայի ցանկացած ոլորտ մուտք գործելու համար այլևս չկան արհեստական խոչընդոտներ: Կառավարությունը նաև մշակում է ներդրողների համար ծառայությունների մատուցման մեկ պատուհանի նախաձեռնությունը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն բիզնեսի զարգացման բոլոր փուլերում:

Պարզեցվում են նաև օրենքները և կարգավորումները, բյուրոկրատական խոչընդոտները հասցվում են նվազագույնի: Արդեն իսկ նախաձեռնվել են հարկային օրենսգրքի բարեփոխումները, որոնց նպատակը հարկային վարչարարության պարզեցումը և հարկային բեռի նվազեցումն է:

Ամփոփելով ելույթը՝ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ վերափոխման այս գործընթացում կառավարությունն ունի գործարար համայնքի աջակցության կարիքը և մեծ նշանակություն է տալիս հետադարձ կապին ու փոխադարձ վստահության միջավայրում աշխատանքին: Նա վստահություն հայտնեց, որ գործարար համայնքի հետ սերտ համագործակցության և մշտական հաղորդկացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն զարգացում և տնտեսական աճ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ