չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԱԶԲ պատվիրակությանը
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՍԱԶԲ կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի և հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում բանկի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, որտեղ ՍԱԶԲ-ն կարող է նպաստել ճիշտ բիզնես մշակույթի ձևավորմանը և թափանցիկության բարձրացմանը:
Մհեր Գրիգորյանն ու Դմիտրի Պանկինը մտքեր են փոխանակել նաև երկրում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքում ակնկալվող բիզնես միջավայրի բարելավման հնարավորությունների շուրջ: