Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 նոյեմբերի 2018

Մեկնարկել է «Քաղաքացիական ծառայություն. նոր համակարգ, նոր մոտեցումներ» միջոցառումների շարքի առաջին սեմինարը


Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը բացման խոսքով հանդես է եկել «Քաղաքացիական ծառայություն. նոր համակարգ, նոր մոտեցումներ» միջոցառումների շարքի առաջին սեմինարին: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ Եվրոպական միության բյուջետային աջակցության «Աջակցություն Հայաստանի պետական կառավարման բարեփոխումներին. հանրային կառավարման ավելի արդյունավետ և պատշաճ ծառայության մատուցում» ծրագրի շրջանակում:

Բացման խոսքում պարոն Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի նոր մոտեցումները, զարգացման ուղենիշները, նոր օրենսդրական դաշտի հիմնախնդիրներն ու սկզբունքները: Նա նշել է, որ օրենքի կանոնակարգումները միտված են ձևավորելու մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթ, առողջ մրցակցային պայմաններ՝ ավելի լավ կադրերով մարմինները համալրելու, քաղաքացիական ծառայողների համար առավել թիրախային վերապատրաստումներ կազմակերպելու և անձնակազմը մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխանեցնելու համար:

Առաջին փոխվարաչապետի պաշտոնակատարը կարևորել է նաև քաղաքացիական ծառայության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների թվայնացումը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ