Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլուն և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը նշեցին հայ և վրաց ժողովուրդների ու պետությունների բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: Նկատի առնելով Եվրոխորհրդին Վրաստանի ու Հայաստանի անդամակցությունը, ընդգծվեց միջազգային ասպարեզում երկու երկրների սերտ համագործակցության, ինչպես նաև երկկողմ ուղղակի կապերի խորացման, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը հստակեցվեց երկու երկրների տնտեսական փոխհարաբերություններին վերաբերող հարցերի շրջանակը, որոնք առավել մանրամասն կքննարկվեն ապրիլի 2-րդ կեսին Երևանում կայանալիք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անդրադարձավ նաև Ջավախքի հայության հիմնախնդիրներին: Նշելով, որ դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ ունեն և դրանց լուծումը Վրաստանի ներքին գործն է, վարչապետը միաժամանակ հավաստեց, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել ինչպես ամբողջ Սփյուռքի, այնպես էլ ջավախահայության ճակատագրի նկատմամբ և պատրաստ է հնարավորինս աջակցել առկա հիմնախնդիրների լուծմանը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ