Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 սեպտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը անչափ կարևորել և բարձր է գնահատել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործունեությունը մեր երկրում, որին Հայաստանն անդամակցում է 1993 թվականից: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, անդամակցությունը հնարավորություն է ընձեռել մշակել և գործնականորեն իրականացնել Հայաստանի տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ և հրատապ ծրագրեր: Վարչապետը նշել է նաև, որ կազմակերպության հետ փոխգործակցության ակտիվացմանը նպաստել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության ստեղծումը ևս:

Կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի իրագործումը կարևոր է համարել նաև մեր երկրում աղքատության հաղթահարմանն ուղղված ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրների լուծման առումով: Առաջիկա համագործակցության ծրագրերի շարքում վարչապետը նշել է հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացման և անտառվերականգնման նպատակով տնկարանային տնտեսությունների ստեղծման ծրագրերը:

Անդրանիկ Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել պարոն Դյուֆին՝ իր գլխավորած կազմակերպության կողմից «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովի և «ԱրմպրոդԷքսպո-2004» գյուղատնտեսական և պարենային ապրանքների միջազգային ցուցահանդեսի կազմակերպման ու ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, որոնք տեղի կունենան ս.թ. հոկտեմբերի 28-30-ը , Երևանում:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆը ևս գոհունակությամբ է նշել Հայաստանի հետ համագործակցությունը, վարչապետին ներկայացնելով ՀՀ գյուղնախարարությունում իր ունեցած արդյունավետ հանդիպման և քննարկված հարցերի մանրամասները, որոնք ըստ նրա շատ կարևոր են Հայաստանի համար: Դրանցից մի քանիսը, պարոն Դյուֆի հավաստմամբ, նաև տարածաշրջանային կարևորության ծրագրեր են: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ըստ տնօրենի, իր գործունեությունը տեսնում է ոչ միայն Հայաստանի գյուղատնտեսությանը պատուհասած աղետների, արտակարգ իրավիճակների հետևանքների մեղմմանն ուղղված խնդիրների լուծման, այլ զարգացման ծրագրերի իրագործման մեջ, որոնք կօգնեն և գյուղացիությանը, և կնպաստեն որակյալ գյուղմթերքի արտահանման ծավալների մեծացմանը:

Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է համագործակցության պատրաստակամությունն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործունեության առավել ակտիվացման անհրաժեշտությունը:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ