Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 սեպտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:

Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես քննարկվել է և հաստատվել է՝

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակը տեսողության և լսողության մասնագիտական զննումն ու օպտիկական ակնոցների և լսողական սարքերի անհատույց բաշխումն է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրու N 29 ուսումնական մասնաշենքի կառուցման և Արագածոտնի մարզի Արեգ գյուղի դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքների ծրագրերը:

Ֆրանսիայի «Բժշկական օգնություն և զարգացում» հասարակական կազմակերպության կողմից 2004-2005 թվականներին իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է բարելավել ծննդաբերության համար նախատեսված պայմանները, ինչպես նաև նորածինների խնամքը Վարդենիս քաղաքում և շրջակա գյուղերում:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև ԱՄՆ-ից «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի, «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուչության և այլ կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի՝ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ ու այլ հարցեր։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ