Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հունվարի 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը


Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթեց նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը կբերի Հայաստանի զարգացման նպատակներին աջակցող կարևոր ծրագրերի առաջքաշմանը և իրականացմանը:

Շեյն Ռոզենթալը հայտնեց, որ այս տարի ԱԶԲ-ն հաստատելու է Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարությունը, որը համահունչ կլինի նոր կառավարության զարգացման ռազմավարության հետ, ինչի համար խորհրդակցություններ կանցկացվեն կառավարության շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նա հավելեց, որ գործընկերության ռազմավարության մեջ շեշտադրում է լինելու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ու կապակցելիության, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսական աջակցության վրա: Այս առումով Տիգրան Ավինյանը նշեց, որ կրթության և առողջապահության զարգացումը Հայաստանի որդեգրած զարգացման ներառական տնտեսական մոդելի կարևոր տարրերից է հանդիսանում:

Զրուցակիցներն անդրադարձան Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընթացիկ աշխատանքներին, ծրագրի իրականացման ընթացքում կապալառուների հետ առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիներին և միջանցքի շինարարության հետագա ընթացքին: Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ կառավարության նպատակն է ապահովել թե՛ կառուցվող ճանապարհների բարձր որակը, թե՛ հնարավորինս սեղմ ժամկետներում ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով տրանսպորտային համագործակցության զարգացման հեռանկարները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ