Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 սեպտեմբերի 2004


ՌԴ Բեսլան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովին, որում մասնավորապես ասված է.



« Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ,


ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Բեսլան քաղաքում կատարված հրեշավոր ահաբեկչական գործողության արդյունքում բազմաթիվ մարդկանց զոհվելու կապակցությամբ։


Ցնցված մարդկանց ողբերգական վախճանից, որոնց մի զգալի մասը երեխաներ էին, վշտակցության, անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր ենք հղում բոլոր նրանց, ում պատուհասել է այս ահավոր դժբխտությունը։


Ռուսաստանի Դաշնության ժողովրդի համար այս ծանրագույն պահին սգալով Ձեզ հետ միասին՝ խնդրում ենք մեր ցավակցությունը հաղորդել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։


Փետրվար 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 

-

Արխիվ