Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 սեպտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդին, առաքելության անդամներ Սյուզան Ջորջին և Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուին:

ԱՄՀ առաքելության ղեկավարը բավականին արդյունավետ համարելով Հայաստանի կառավարության հետ հիմնադրամի՝ շուրջ 10-ամյա համագործակցությունը, նշել է, որ իր հերթական այցի նպատակն է շարունակել երկխոսությունը և գործադիր իշխանության հետ քննարկել իրենց հետաքրքրող ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Դրանց թվում ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում գործարարության և հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցման, գործարար-պետական կառույցներ հարաբերություններին, համապատասխան պետական կառույցների միջև համագործակցության ընդլայնման և փոխանակվող տեղեկատվության ծավալների մեծացման անհրաժեշտության մասին, որոնց վերաբերյալ ՀՀ վարչապետը ներկայացրել է իր մոտեցումները, այդ ուղղությամբ մինչ այժմ ձեռնարկված քայլերն ու դեռևս առկա խնդիրները: Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՀ-ի հետ շահագրգիռ քննարկումների և ակտիվ փոխգործակցության շնորհիվ, արդյունավետ լուծումներ կգտնվեն նաև այդ խնդիրների համար:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ