Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 մարտի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պատվիրակությանը



Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համագործակցությունը ԵԿԶՀ-ի հետ դրական արդյունքներ է գրանցել և առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Շիռոկովը ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10 ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարևոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը և կայունացմանը նպաստելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի:

Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության բարեփոխումներին և զարգացման առաջնահերթություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը որդեգրել է ներառական տնտեսական աճի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք նախաձեռնությունները պետք է տեղ գտնեն այդ գաղափարախոսության շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու) և ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ