Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 մարտի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի ղեկավարին


Մարտի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄՀԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ:

Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության շարունակական զարգացմանը` նշելով, որ առևտրի ու ներդրումների, գիտական ու տեխնոլոգիական զարգացման ու այլ ուղղություններով համագործակցության զգալի ներուժ կա: Նա նաև ողջունել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր ոլորտներում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աննե Քեմպան նշել է, որ 2020թ.-ից Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ԳՄՀԸ սկսելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում պետական և տեղական/համայնքային մակարդակում գործող հանրային հաստատությունների՝ քաղաքացուն ուղղված ծառայություններ տրամադրելու կարողությունների ամրապնդումը:

Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման, տարածքային զարգացման ու տեղական ինքնակառավարման բնագավառներում իրականացվելիք բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորությունները:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ