երկուշաբթի, 22 ապրիլի 2019
Կայացել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները
ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 5-ին և ապրիլի 18-ին կայացել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները, որոնք կրելու են շարունակական բնույթ:
Ապրիլի 5-ին կայացած քննարկումները վերաբերում էին ՀԸԳՀ «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասին, իսկ ապրիլի 18-ին՝ մաս 5-ի տրանսպորտին և էներգետիկային վերաբերող հատվածների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին: Նիստերի սկզբում կառավարության ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները, այնուհետև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցադրումները։
Վերահաստատվել է երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։