Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 սեպտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Տերհի Հակալային: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ՀՀ կառավարության ու իր անունից աջակցության պատրաստակամություն հայտնել: Ընդգծելով, որ հայ-ֆիննական տնտեսական համագործակցությունը զգալիորեն զիջում է քաղաքական համագործակցությանը, վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, այդ հարաբերություններն ընդլայնելու լայն հնարավորություններ կան և անհրաժեշտ է ակտիվացնել փոխգործակցությունը ինչպես պետական համապատասխան մարմինների, այնպես էլ գործարար շրջանակների միջև: Վարչապետը հույս է հայտնել, որ այդ ամենին կարող են նպաստել նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնցից մեկն էլ առաջիկայում սպասվող Ֆինլադիայի արտգործնախարարի այցն է մեր երկիր:


Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է անհրաժեշտ իրավա-պայմանագրային դաշտի ստեղծումը, երկկողմ տնտեսական համաձայնագրերի ստորագրումը ևս: Դեսպան Տերհի Հակալայը հեռանկարային է համարել նաև Եվրոմիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցությունը:




Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ