երեքշաբթի, 23 ապրիլի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորընտիր նախագահին
Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին՝ ՀՀ փոխվարչապետը ընդգծել է ազատ մրցակցային տնտեսական դաշտ հաստատելու վերաբերյալ Կառավարության քաղաքական կամքի առկայությունը և շեշտել, որ հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի այս խնդրի լուծման գործում:
Նա նշել է, որ Կառավարությունը պատրաստ է սատար կանգնելու անկախ և անաչառ կառույց կայացնելուն ուղղված քայլերին:
Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և նշել, որ հանձնաժողովի կողմից առավելագույնն է գործադրվելու, որպեսզի ՀՀ-ում կայանա ազատ մրցակցային շուկան:
ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: