Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 ապրիլի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահին


Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանին:

Շնորհավորելով Գարեգին Բաղրամյանին՝ ՀՀ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինիս փորձը թույլ կտա էական ներդրում ունենալ ՀԾԿՀ առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման գործում:

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ հանձնաժողովը շարունակի լինել անկախ և անաչառ կառույց և լավագույնս կարողանա պաշտպանել սպառողների շահերը:

Նշվել է նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության և թափանցիկության ուղղությամբ գործադրվելիք ջանքերին:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Գարեգին Բաղրամյանը շեշտել է, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ