Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 մայիսի 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին

Մայիսի 6-ից 10-ը ՀՀ փոխվարչապետ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Սարաևոյում մասնակցում է ՎԶԵԲ տարեկան ժողովի աշխատանքներին:

Մայիսի 7-ին այցի շրջանակներում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան ղեկավարության և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի առաջին օրը կայացել է փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի հետ փոխվարչապետի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության ներկա փաթեթի, գործընկերության առաջիկա ուղղությունների և այդ համատեքստում երկրի առաջնահերթությունների ու հնարավոր ծրագրերի շուրջ: Զրույց է ծավալվել մասնավոր ու ֆինանսական հատվածների զարգացման վերաբերյալ ու շեշտադրվել դրանցում ՎԶԵԲ ներգրավվածության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել էներգետիկ ենթակառուցվածքների ու էներգարդյունավետության, ճանապարհաշինության, ջրային, “խելացի” գյուղատնտեսության ոլորտներում պետության նախաձեռնություններին, հանրային բարեփոխումների ծավալուն օրակարգին: Քննարկվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ ինստիտուցիոնալ հարթակներ ձևավորելու հարցը, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» և պետական ընկերությունների մասնավորեցման ու կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ Կառավարության մեկնարկած ծրագրերը: Զրուցակիցները պայմանավորվել են նշված ուղղություններով համագործակցության շուրջ առաջիկայում շարունակել առարկայական երկխոսությունը:

Այնուհետև հաջորդել է ՎԶԵԲ-ում Հոլանդական խմբի ղեկավար, Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիքերսի հետ հանդիպումը՝ Նիդերլանդների ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի գործընկերության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այն հնարավոր ոլորտներն ու ծրագրային ուղղությունները, որոնք կկազմեն կառույցի հետ առաջիկա երկխոսության օրակարգը: Զրուցակիցներն առանձնակի անդրադարձել են տնտեսական ենթակառցվածքների, գյուղատնտեսության արդիականացման, էներգարդյունավետության ոլորտներում երկրի կողմից կարևորվող ասպեկտներին ու իրականացվող ծրագրերին, ջրային ոլորտի զարգացման հայեցակարգային հարցերին:

Տիգրան Ավինյանը նաև հանդիպել է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսական զարգացման վիճակի, առաջիկա սպասումների ու հեռանկարային միտումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական բարեփոխումների օրակարգին և կառավարության կողմից հռչակված գերակայություններին, որոնց հաջող իրագործումը պետք է կայուն հիմք ապահովի երկրի զարգացման որակական տեղաշարժերի համար: Քննարկման առանցքում են եղել ենթակառուցվածքային ծրագրերը, երկրի կողմից իրականացվող հարկային բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև` աշխատաշուկայի, կրթական ու առողջպահական ոլորտներում հիմնարար բարեփոխումների օրակարգ ձևավորելու ուղղությամբ կառավարության ջանքերն ու տեսլականը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրվածություն ներկայացնող բնագավառներում երկխոսությունը շարունակել և խորացնել:

Փոխվարչապետը նաև հանդիպում է ունեցել JP Morgan ընկերության կառավարիչ տնօրեն Ստեֆան Վեյլերի հետ: Հանդիպման հիմնական թեման արժեթղթերի միջազգային շուկայի ընթացիկ միտումներն էին, եվրապարտատոմսերի միջազգային շուկայում Հայաստանի բարենպաստ դիրքավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու հետ կապված առաջիկա անելիքները, մասնավորապես` տեղական արժույթով եվրապարտատոմսեր թողարկելու հնարավորությունը:

Այցի առաջին օրը եզրափակվել է ՎԶԵԲ նախագահի կողմից ՎԶԵԲ կառավարիչների և բարձրաստիճան պատվիրակների պատվին տրված արարողությամբ, որի ընթացքում կարևոր շփումներ են կայացել ՎԶԵԲ նախագահի, ինչպես նաև` տարբեր երկրների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության անդամները նաև առանձին հանդիպումներ են ունեցել մասնավոր ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել պետական կառավարման տարբեր ոլորտներում վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերին, այլ երկրներում տարբեր բարեփոխումներին ցուցաբերված աջակցության արդյունքում ունեցած դրական փորձին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ