Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 մայիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը

Մայիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Ավինյանն ընդգծել է, որ Համաշխարհային առաջնորդության հիմնադրամն իր ներկայացուցչական կազմով ահռելի փորձ և արժեքավոր գիտելիքներ է ընդգրկում, ինչը միանշանակ կարող է օգտակար լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնող Հայաստանի համար: Այս համատեքստում փոխվարչապետ Ավինյանն իր զրուցակիցներին ներկայացրել է այն նպատակները և արժեքները, որոնք ընկած են կառավարության կողմից իրականացվող նոր նախաձեռնությունների հիմքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կալմի-Ռեյը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել երկրի սահմաններից դուրս, և Հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամ են փոխանցելու իրենց երկրների հաջողված փորձը Հայաստանին, ինչպես նաև իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների, ներառական տնտեսական համակարգի կայացման և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումների շուրջ: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտներում տարբեր պետությունների կողմից որդեգրված մոտեցումներին և վերջիններիս լավագույն փորձի Հայաստանում կիրառման հնարավորություններին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ