երկուշաբթի, 20 մայիսի 2019
ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Վարկային միջոցները դիտարկվելու են որպես կանխարգելիչ միջոց և չեն օգտագործվելու, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: