Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 մայիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Մայիսի 27-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա է գտնվել և ելույթով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը շեշտել է, որ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ արմատական բարեփոխումների իրականացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, որոնք կարևոր տեղ ունեն նաև ներառական տնտեսական աճի վրա հիմնված տնտեսություն կառուցելու կառավարության ջանքերում: Այս համատեքստում նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից մեծ հավանության է արժանացել մեկնարկող ծրագիրը:

Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրը մշակողները համապարփակ մոտեցում են որդեգրել` ուշադրություն դարձնելով ինչպես ՊԵԿ-ի կարողությունների մեծացմանն ու օրենսդրական կարգավորումների բարելավմանը, այնպես էլ հարկ վճարողների իրազեկվածության բարձրացմանը ու հարկային մարմին-հարկ վճարողներ հաղորդակցության մեխանիզմների զարգացմանը:

Իր խոսքում փոխվարչապետը բարձր է գնահատել ծրագիրն իրականացնող Համաշխարհային բանկի և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությունը նախաձեռնության իրականացման գործում:

Ավարտելով իր խոսքը՝ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում թե՛ հարկ վճարողները, թե՛ կառավարությունն ու հասարակությունը կտեսնեն «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի վերջնաարդյունքների գործնական կիրառումը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ