Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 սեպտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Տասներեք տարի առաջ կատարելով իր պատմական ընտրությունը` մեր ժողովուրդն այնուհետ լծվեց անկախ, ժողովրդավարական պետության կերտման ու ամրապնդման նվիրական գործին: Դյուրին չի եղել այդ ճանապարհը: Նրա տարբեր հանգրվաններում հանդիպել են բազմաթիվ դժվարություններ, դրանք քիչ չեն նաև այսօր, բայց այդ ամենը հաղթահարելուն մեզ օգնել են սեփական երկրում ազատ ու ինքնիշխան ապրելու` մեր ժողովրդի անկոտրում կամքը, համազգային խնդիրների լուծման վճռորոշ պահերին ջանքերը միավորելու հայության ձգտումը: Այսօր էլ անհանգիստ օրեր ապրող աշխարհում քաղաքակիրթ մարդկությանը նոր մարտահրավերներ են նետված, որոնք սպառնում են ավելի սրել իրավիճակը աշխարհում, նոր հակամարտություններ հրահրել պետությունների ու ազգերի միջև: Անհանդուրժականություն դրսևորելով այդ երևույթների նկատմամբ և համագործակցելով շահագրգիռ այլ երկրների հետ` մենք, միաժամանակ, առավել ողջամիտ պետք է լինենք մեր նորանկախ պետությունը նման վտանգներից զերծ պահելու հարցում:

Վստահ եմ, որ Հայրենիքի, Արցախի և Սփյուռքի հայության համախմբմամբ այսուհետ ևս կկարողանանք դիմագրավել բոլոր փորձություններն ու մարտահրավերները: Հզորացնելով մեր պետությունը` մենք արժանին ենք մատուցում մեր ազգի այն հերոսներին, ովքեր իրենց անձնազոհությամբ ուղի հարթեցին Անկախության այս երթի համար:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ