հինգշաբթի, 13 հունիսի 2019
Կառավարությունում քննարկվել են ջրային ոլորտի հիմնախնդիրները
Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել ծրագրերի ընթացիկ կատարողականի հարցերին ինչպես ֆինանսական, այնպես էլ բաղադրիչների ու հիմնական աշխատանքների մասով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա խնդիրների հնարավոր լուծման առաջարկությունների վերաբերյալ: