Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հուլիսի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով:

***

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթը Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը

Հարգելի պարոն դեսպան, դիվանագիտական կորպուսի հարգելի´ ներկայացուցիչներ, տիկնա´յք և պարոնա´յք,

Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի հանդեպ հայերը տածում են առանձնահատուկ զգացմունքներ:

Երկու դար առաջ, հուլիսի 14-ին Բաստիլի գրավումն ազդարարեց ֆրանսիական հեղափոխության սկիզբը. այն միտված էր Ֆրանսիայում ազատության, հավասարության և եղբայրության հաստատմանը, այն նաև ծնեց «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագիրը», նախանշեց համամարդկային արժեքները և իրավունքները, որոնք այսօր դավանում են աշխարհի շատ երկրներ և հասարակություններ։ Հայաստանը ոչ միայն կիսում է այս սկզբունքներն ու արժեքները, այլև ապրում է դրանցով: «Թավշյա հեղափոխությունը» դրա անհերքելի վկայությունն է։

Անգնահատելի է բարեկամ Ֆրանսիայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող կենսական հարցերում։ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի շարունակական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում նաև ապրիլի 24-ը ֆրանսիական հանրապետական օրացույցում ներառելը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել հայ ժողովրդի խորին շնորհակալությունը:
Վստահ եմ, որ մեր բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու խորանալ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Ֆրանսիայի դեսպանության ողջ անձնակազմին, ինչպես նաև՝ Հայաստանում և ողջ աշխարհում գտնվող բոլոր ֆրանսիացիներին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։

Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը։ Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ Հայաստանը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ