Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 հուլիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին



Հուլիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով ավելի մեծ տեղ է գրավում:

Հաջորդիվ փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում կայուն էներգետիկայի և խելացի տնտեսության կառուցման գործում էներգաարդյունավետ լուծումների կիրառումը, ինչպես նաև առկա մարտահրավերները:

Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցել հանրային և քաղաքային շինությունները էներգախնայող արդյունավետ համակարգերով վերազինելու համար շրջանառու ֆոնդ ստեղծելու գործում, որի իրականացրած ներդրումների արդյունքում ունենք 50 տոկոս էներգիայի խնայողություն 64 հանրային օբյեկտներում (ավելի քան 160 շենք և 9 քաղաքային լուսավորման համակարգեր): Հայաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ և համապատասխան գործիքներ կստեղծվեն հանրային հատվածում էներգաարդյունավետ ներդրումների ընդլայնման և շահավետության բարձրացման համար: Փոխվարչապետը անդրադարձավ նաև չգազաֆիկացված համայնքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Երևանում իրականացվող էներգախնայողության ծրագրերին: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի քաղաքները ընդունել են գործողությունների ծրագրեր՝ նպատակ ունենալով խթանել էներգաարդյունավետությունը և արդյունքում կրճատել էներգետիկ հատվածի արտանետումները 20 տոկոսով 2020թ-ին, և 30 տոկոսով՝ 2030թ.-ին:

Էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսական հուսալիության բարձրացման գործում փոխվարչապետը առանձնացրեց միջազգային դոնոր ընկերությունների հետ աշխատանքը և կառավարության կողմից նման նախագծերին աջակցությունը:

Սևանա լճի օրինակով ներկայացնելով Հայաստանում կլիմայական փոփոխությունների ուղղակի ազդեցությունը՝ փոխվարչապետն ասաց, որ երկրում բավականին երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին մինչև այն հարվածեց երկրի սրտին՝ ակնառու կերպով ցուցադրելով հարցի լրջությունը, և այժմ իշխանությունները աշխատանքներ են տանում լուծումներ գտնելու ուղղությամբ: Տիգրան Ավինյանը հավելեց, որ կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է խելացի, էներգաարդյունավետ տնտեսության կառուցում և համակարգային լուծումներ:

Ելույթով հանդես եկան նաև Եվրասիական միության պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որին հետևեց քննարկում:

Միջոցառման մասնակիցները ողջունեցին հայկական կողմի նախաձեռնությունը և հայտարարեցին, որ մտքերի փոխանակումը թույլ տվեց հասկանալ թե երկրներից յուրաքանչյուրն ինչի վրա պետք է կենտրոնանա: Քննարկման կողմերը համակարծիք էին, որ ամուր քաղաքական կամքի առկայության, լավագույն փորձի կիրառման և համագործակցության միջոցով կարող են հաղթահարել առկա խնդիրները կլիմայական փոփոխությունների ոլորտում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ