չորեքշաբթի, 24 հուլիսի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ:
Փոխվարչապետը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին:
Պաշտոնյաները տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: