Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 օգոստոսի 2019

Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Եգիպտոսից ևս 109 ՀՀ քաղաքացու Հայաստան տեղափոխելու համար






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է վերջերս Եգիպտոս մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձի հետ կապված խնդրին. «Նախորդ շաբաթվա վերջին տեղեկացանք, որ Հուրգադայից Երևան մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ: Շատ արագ՝ մի քանի գերատեսչությունների հետ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարության և Եգիպտոսում Հայաստանի Հանրապետություն դեսպանության և դեսպանի շնորհիվ կարողացանք կազմակերպել երկու թռիչք Հուրգադայից Երևան: Առաջին օդանավով հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեցին ՀՀ 132 քաղաքացիներ, երկրորդ օդանավով հուլիսի 29-ին Հայաստան է տեղափոխվել 183 քաղաքացի, որից 8-ը՝ մանկահասակ: Հետագայում նաև պարզվեց, որ դեռևս Հուրգադայում են ՀՀ 109 քաղաքացիներ, որոնք այսօր՝ Երևանի ժամանակով 14:25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավով, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նաև ավիաընկերությանը, Քաղավիացիայի գերատեսչության ներկայացուցիչներին և «Զվարթնոց» օդանավակայանին, որոնց ջանքերով այս տեղափոխումը նույնպես տեղի կունենա: Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք նաև այս խնդրի պատճառները և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու, ինչպես նաև պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկատվություն են ներկայացրել համապատասխանաբար ոլորտում ինստիտուցիոնալ լուծումների շուրջ աշխատանքների, դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների ծառայությունների շուկայում կատարվող ուսումնասիրությունների և դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Փոխվարչապետ Ավինյանն առաջարկել է շարունակել աշխատանքները՝ կարևորելով ինստիտիտուցիոնալ գործիքների և կարգավորումների մշակումը: «Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետությունը և կառավարությունը իր կողքին է ցանկացած պարագայում, որ կետում էլ գտնվեն: Բայց այս խնդիրը նաև խոսում է այն ինստիտուցիոնալ բացերի մասին, որ միգուցե մենք ունենք օրենսդրության մեջ, և նման ռիսկերը կանխարգելելու համար արդեն շատ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել», - նշել է նա:

Քննարկումից հետո կառավարությունը որոշում է ընդունել Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառա¬յությունների իրականացման համար ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 5,838.6 հազ. ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման ընդունումը պայմանավորված է այսօր՝ օգոստոսի 1-ին, Հուրգադա-Երևան ևս 1 չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ. չվերթն իրականացնելու է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն, որին էլ հատկացվելու է 5,838.6 հազ. ՀՀ դրամը:


Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. կառավարությունը որոշում է ընդունել է գործընթացն սկսելու և ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու գործընթացն սկսելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով, փոփոխություններ կատարելով «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ավելացրել է եկամուտներն ու ծախսերը 181 մլն դրամով և գումարը հատկացրել Պետական եկամուտների կոմիտեին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի՝ 2019 թ. ապրիլին Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ընթացքում տրված հանձնարարականի շրջանակում: Նրա խոսքով՝ 181 մլն ՀՀ դրամից 41 մլն ՀՀ դրամը նախատեսված է մեկ անձից գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային, երկրաբանական-հետախուզական և հողի հիմքի ուսումնասիրությունների ծառայությունների, իսկ 140 մլն ՀՀ դրամը՝ վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ձեռքբերման համար: Ավտոմաքսատան տեղափոխումը Գյումրի ՊԵԿ 5 տարվա ռազմավարությամբ նախատեսված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին քայլն է: Կենտրոնի համար հատկացվելու է Գյումրիում՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 21,5 հա զբաղեցնող տարածքը, որից 4,5 հա-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացների համար: ԱՏԳ սպասարկման կենտրոնի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ:

Դավիթ Անանյանը նաև հավելել է, որ սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ պետություններից, այդ պատճառով էլ հրատապ և արագ կարգով ձեռնարկվել է այս նախագիծը. այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է շինարարական աշխատանքների արագ կազմակերպումը և այդ նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուն պես կառավարություն ներկայացնելը: Դավիթ Անանյանը նշել է, որ ՊԵԿ-ը նախատեսում է կառավարության հաջորդ նիստում արդեն ներկայացնել շինարարական աշխատանքների կոնկրետ նախագծանախահաշվային փաստաթղթերը և ծախսերի գնահատականը:

Մաքսատուրքից ազատման, ԱԱՀ հետաձգման արտոնությունների տրամադրում, պետական գույքի օտարում. հերթական որոշումները ներդրումային ծրագրերը խրախուսելու վերաբերյալ

Գործադիրը որոշել է բավարարել «Պրոֆպանել» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ «Պրոֆպանել» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ, արտադրությունն իրականացվում է Երևանում: Ընկերությունը հիմնվել է 2012 թվականին, արևային վահանակներ սկսել է արտադրել 2016-ից, Հայաստանում այդպիսի վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է: Արդեն իրականացվել է 385 մլն ՀՀ դրամի ներդրում, ներկայացված հայտի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 43 աշխատատեղ, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 150,000-200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նոր ներդրումային փուլում արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ ՀՀ դրամ, որից 4.3 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 1.6 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ: Ապրանքների ներկրման համար մաքսատուրքից ազատման արտոնության ընդհանուր գումարը կազմում է մոտ 283.6 մլն ՀՀ դրամ: 2018 թ. գործունեության արդյունքներով ընկերությունը վճարել է 54 մլն 600 հազ. ՀՀ դրամ հարկ:

Փոփոխություն և լրացումներ կատարելով 2018 թ. ընդունված որոշման մեջ՝ կառավարությունը բավարարել է «Լենտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը և տրամադրել ԱԱՀ հետաձգման արտոնություն՝ իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնման շրջանակում: Ընկերությունը 2011 թվականից գործունեություն է իրականացնում հագուստի արտադրության բնագավառում Գյումրի քաղաքում և ընդհանուր առմամբ մտադիր է կատարել 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ներկայում արդեն կատարվել է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել է 32 աշխատատեղ։ Որոշման ընդունմամբ ներմուծվող ապրանքների ցանկը կփոփոխվի և կհամալրվի 11 ապրանքատեսակով. նախատեսվում է ներմուծել 1,78 մլրդ ՀՀ դրամի չափով ապրանք, կստեղծվի ևս 32 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի արդյունքում 3 տարում նախատեսվում է ստեղծել 460 աշխատատեղ՝ 80.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը որոշում է ընդունել պետական գույքն օտարելու և այն ուղիղ վաճառքի ձևով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով տրամադրելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքին, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հա մակերեսով հողամասին: Ներդրումային ծրագիրն իրականացնելու է «Ավելիաց» ՍՊԸ-ն, որը հանդես է գալիս «Նաիրի ֆուդ» ապրանքանիշի ներքո, ճանաչում ունի Հայաստանում, արտահանում է իրականացնում նաև դեպի Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, 2018 թ. արտադրական ծավալը կազմել է մոտ 550 մլն ՀՀ դրամ: Ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թ. ավարտը կատարել 259 մլն 760 հազ. ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 45 նոր աշխատատեղ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հաշվի առնելով, որ 2 անգամ տեղի է ունեցել աճուրդ, և որևէ ընկերություն/անձ պատրաստակամություն չի հայտնել մասնակցել մրցույթին, առաջարկվում է 15 մլն 500 հազար ՀՀ դրամով ուղիղ վաճառքի ձևով տարածքը տրամադրել «Ավելիաց» ՍՊԸ-ին, որն էլ նշված գումարը կվճարի եռամսյա ժամկետում:


Համահայկական ամառային 7-րդ խաղերի օտարերկրյա քաղաքացի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից

Կառավարությունը որոշում է ընդունել «Պետական տուրքի արտոնություն սահմանելու մասին»՝ պայմանավորված 2019 թ. օգոստոսի 6-17-ը կայանալիք Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանգամանքով: Որոշման ընդունման արդյունքում վերոնշյալ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը տեղի է ունենալու Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. «Արցախում նման մասշտաբի միջոցառումների կազմակերպումն աննախադեպ է, և հետագայում նույնպես հնարավորություն կտա ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ կազմակերպել այնտեղ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ