Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 սեպտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ շախմատի այս տարվա Եվրոպայի պատանեկան առաջնությունում ակադեմիայի սաների փայլուն մասնակցության կապակցությամբ:


Շնորհավորելով ակադեմիայի ղեկավարությանը, մարզիչներին և մեծ նվաճման հասած պատանի մարզիկներին տպավորիչ հաջողության համար, Անդրանիկ Մարգարյանը համակարգիչներ է նվիրել 10 տարեկանների տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոբերտ Աղասարյանին և նրա մարզչին, ինչպես նաև 12 տարեկանների մրցույթի արծաթե մեդալակիր Սամվել Տեր-Սահակյանին: Նա նշել է, որ այսուհետ նման նշանակալից հաղթանակների կապակցությամբ կպարգևատրվեն ինչպես առաջին տեղ գրաված մարզիկները, այնպես էլ նրանց մարզիչները: Վարչապետը ակադեմիայի սաներին հաջողություններ է մաղթել նաև առաջիկայում կայանալիք շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում:


Վարչապետի հետ միասին ակադեմիա է այցելել և մեծ նվաճման առթիվ նրա սաներին շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նաև ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:


Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը՝ ակադեմիայի ղեկավարության, մարզիչների ու մարզիկների անունից շնորհակալություն է հայտնել հանրապետությունում շախմատի զարգացմանը նման բարձր մակարդակով ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար, հավաստիացնելով, որ առաջիկայում ևս այդպիսի վերաբերմունքը կտա սպասվող արդյունքները: Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից Սմբատ Լպուտյանը նույնպես մրցանակներ է հանձնել Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին:




Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ