երկուշաբթի, 16 սեպտեմբերի 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Տիգրան Ավինյանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծեց, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա գործունեության մեջ:
Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա: