Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին



Սեպտեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը և հավելել, որ եվրոպական պատվիրակության այցը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ընթացիկ ծրագրերը և անդրադարձ կատարելու ապագա հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կատարինա Մատերնովան ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են թվայնացմանը ու էլեկտրոնային կառավարմանը, հանրային կառավարման բարեփոխումներին և էներգետիկ արդյունավետությանը վերաբերող հարցերին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել այս ուղղություններով ԵՄ ցուցաբերած աջակցության համար, ներկայացրել կառավարության կողմից իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը: Կողմերը մանրամասնորեն քննարկել են յուրաքանչյուր ոլորտում համագործակցության խորացման ուղիները և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորությունները
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ