Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեխիայի դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է իրացնել հատկապես առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային առավելությունները՝ վստահեցնելով, որ չեխ ներդրողները աշխատելու են բացառապես բարենպաստ բիզնես միջավայրում, որտեղ կապիտալի պաշտպանությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համակարծիք է եղել փոխվարչապետի հետ, որ համատեղ ջանքերով անհրաժեշտ է ակտիվացնել հայ-չեխական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների բովանդակությանը, խոսել Արևելյան գործընկերության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ընթացիկ և ապագա ծրագրերի հիմնական ուղղությունների մասին: 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ