Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը


Սեպտեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Ձերդ գերազանցություն դեսպան Թիեն Ըրլուն,
Հարգարժան նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձը և շնորհավորելու մեր չինացի գործընկերներին այս պատմական հոբելյանի կապակցությամբ: Պարոն դեսպան, Հայաստանի կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, և ի դեմս Ձեզ՝ ՉԺՀ կառավարությանը, Չինաստանի բարեկամ ժողովրդին ու ՉԺՀ դեսպանության անձնակազմին Ազգային տոնի կապակցությամբ:

Իր կազմավորման օրվանից ի վեր՝ արդեն յոթ տասնամյակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ընթանում է հաստատուն զարգացման ճանապարհով: Իհարկե, սա շատ փոքր ժամանակահատված է Չինաստանի՝ հազարամյակների խորքից եկող պատմության մեջ, բայց և այնպես, Չինաստանի հաջողությունները և նվաճումները պետության կառուցման և հասարակական-տնտեսական զարգացման իր ուրույն մոդելի ստեղծման գործում հանդիսանում են մեր ժամանակների կարևորագույն պատմական իրադարձություններից մեկը:
Ինչպես հայտնի է, հայերը և չինացիներն առնչություններ են ունեցել դեռևս վաղ անցյալում, և hայ-չինական բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունը և դրանց մշտապես հատուկ է եղել փոխադարձ վստահությունն ու հարգանքը:

Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է: Մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև ծավալվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու փոխայցելություններ։ Դրանցից վերջինն այս տարվա մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն էր ՉԺՀ, որի ընթացքում կայացած հանդիպումները ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Քըցյանի հետ հզոր ազդակ հաղորդեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Նշեմ, որ Հայաստանը մշտապես հաստատակամորեն հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքի պահպանման օգտին: Իսկ Չինաստանը մշտապես իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Հարգելի ներկաներ,
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով ու բոլոր ոլորտներում: Լայն իրավապայմանագրային դաշտը բարենպաստ հիմք է ստեղծում փոխշահավետ տնտեսական գործընկերության, անվտանգության ոլորտի համագործակցության, մշակութային, կրթական ու գիտական փոխգործակցության հետագա զարգացման համար:

Տարեցտարի աճում են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները և զբոսաշրջիկների թիվը: Իրականացվել են մի շարք համատեղ նախագծեր արդյունաբերության, գիտության և կրթության, գյուղատնտեսության և բիոտեխնոլոգիաների, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում:
Իսկ օրերս կայացած հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը հաստատեց կողմերի հետաքրքրությունը էլ ավելի խորացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության ծրագրերի համար: Դրանցից մեկը՝ հայ-չինական բարեկամության դպրոցը, խորհրդանշում է մեր համատեղ ներդրումը հայ-չինական հարաբերությունների ապագայի մեջ և արդեն իսկ բարձր նշաձող է սահմանել կրթական ոլորտի հաստատությունների համար:

Հարգելի գործընկերներ,
Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և դրա շրջանակներում տարաբնույթ համագործակցության հնարավորությունները: Մենք պատրաստ ենք ակտիվ ջանքեր գործադրելու մեր բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումն ապահովելու համար:

Պարոն Դեսպան, կրկին շնորհավորում եմ ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում բարեկամ Չինաստանին խաղաղություն, բարգավաճում և նորանոր նվաճումներ:
Շնորհակալություն»:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ