երկուշաբթի, 30 սեպտեմբերի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիին, ով աշխատանքային այցով ժամանել է Երևան:
Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները: Քննարկվել է տրանսպորտի ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու համար նոր հարթակ ստեղծելու գաղափարը: Մհեր Գրիգորյանը կարևորել է տարածաշրջանային ծրագրերի իրականացումը երկու երկրների զարգացման համար: