Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 հոկտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին: Նշելով, որ համահայկական խնդիրները նաև պետական հոգածության խնդիրներ են, վարչապետը Հայաստան-սփյուռք կապերի սերտացման և համագործակցության ակտիվացման առումով կարևորել է արդեն ավանդույթ դարձած համահայկական խաղերի անցկացումը՝ այդ միջոցառումը համարելով փոխգործակցության կարևորագույն բաղկացուցիչ: Հանդիպման ընթացքում կոմիտեի փոխնախագահ Ռոլանդ Շառոյանը կառավարության ղեկավարին ներկայացրել է համահայկական խաղերի անցկացման հետ կապված առաջիկա ծրագրերը, կոմիտեի անդամների քննարկումների օրակարգը, որը, ըստ նրա, ներառել է առաջիկա 3-4 տարիների անելիքները:


Վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել կոմիտեին, նշելով, որ անհրաժեշտ է աստիճանաբար ընդլայնել խաղերի աշխարհագրությունն ու մեծացնել մասնակից երկրների թիվը: Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է նաև կոմիտեի անդամներին հետաքրքրող հարցերին և հանդիպման ավարտին հաջողություններ մաղթել նրանց՝ հետագա գործունեության մեջ:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ