Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 19 հոկտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. աշնանային հանդիպումների շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնում հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական  ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դորնբոշի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է այս տարվա մայիսին ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատված ծրագիրը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքին: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ