Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 հոկտեմբերի 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Չինաստանի կառավարության հատուկ բանագնացին


Հոկտեմբերի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյին:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը վերհիշել է, որ ընդամենը երկու օր առաջ Լի Հուեյի հետ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում մասնակցում էին պանելային քննարկմանը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ: Նա հավելել է, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Հուեյը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հուսալի գործընկերներ են հանդիսանում և երկու երկրների շահավետ փոխգործակցությունը շարունակում է զարգանալ:

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այս առումով կարևորելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ առկա է զգալի ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լեռնամետալուրգիայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հեռանկարներին:

Տիգրան Ավինյանը խոսել է իր գլխավորությամբ հայկական պատվիրակության Շանհայում անցկացվելիք Չինաստանի ներմուծման միջազգային երկրորդ ցուցահանդեսին հավանական մասնակցության մասին և շնորհակալություն հայտնել չինական կողմին ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական ընկերությունների ցուցաբերած աջակցության համար: Լի Հուեյը նշել է, որ Հայաստանից բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համար:

Զրուցակիցները քննարկել են նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ, Չինաստան-Եվրասիական միություն հարաբերությունները և դրանցում Հայաստանի ունեցած դերը, ինչպես նաև առանց մուտքի արտոնագրային ռեժիմին և զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելուն վերաբերող հարցեր:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ