երեքշաբթի, 29 հոկտեմբերի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ձևավորված արդյունավետ համագործակցության համար:
ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ի նշան ՄԱԿ-ի օրվա փոխվարչապետին հանձնել է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության դրոշներով կրծքանշան: