երեքշաբթի, 5 նոյեմբերի 2019
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին
Նոյեմբերի 5-ին Շանհայ քաղաքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսի բացմանը։
Բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային պատվիրակությունների անդամների շրջայցը ազգային տաղավարներով:
Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված են հայկական արտադրության խմիչքներ: Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է առանձին տաղավար, որում Գինեգործության և խաղողագործության հիմնադրամը ներկայացնում է հայկական 15 գինեգործական ընկերությունների արտադրանքը:
Ցուցահանդեսի հիմնական 5 և հավելյալ 10 օրերի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարում կներկայացվեն հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները: